09.04.2013|
00:27
Ներկայումս Մեծ Մերձավոր Արևելքում դիվանագիտական հակամարտություն է տեղի ունենում ԱՄՆ-ի և Իրանի միջև` Իրանի շրջափակում ձևավորելու խնդրի առնչությամբ, որը, ԱՄՆ-ի հղացմամբ, պետք է կրի տրանսպորտային, տնտեսական և գործառական բնույթ։ Այս խնդիրների կապակցությամբ տարածաշրջան է այցելել ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Ռ. Գեյթսը, որը եղել է Քուվեյթում, Սաուդյան Արաբիայում, Էմիրություններում, Աֆղանստանում և այդ երկրների ղեկավարների հետ միանգամայն առարկայորեն քննարկել է Իրանի շրջափակման հարցը։